Հատուկ գործողություն Ադրբեջանում. ավելի քան 50 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Գախի շրջանի իրավապահ մարմինները նախօրեին հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են 58 մարդու, որոնց մեղադրում են կրոնական հավաքներ կազմակերպելու եւ կրոնական գրականություն տարածելու մեջ:
Trend-ի փոխանցմամբ՝ Գախի շրջանի բնակիչ Գիվի Հուսիշվիլիի տանը ապօրինի հավաքներ են անցկացրել կրոնական աղանդի հետեւորդները, որի գործունեությունն արգելված է օրենքով:
Ձերբակալվածների թվում կա Գախի 44, Զաքաթալլիի 9 եւ Բաքվի 5 բնակիչ:
Տանը, որտեղ հավաքներ են կազմակերպվել, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 19 DVD սկավառակ, 212 կրոնական գիրք, որոնք հաշվառված չեն եղել Ադրբեջանի հոգեւոր կրթության պետական հանձնաժողովի կողմից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



