Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Պալմիրայի ազատագրման իրողությունը: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել է սիրիական բանակի գործողությունները, որոնց արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքից ազատագրվել է Պալմիրան:
Ըստ հաղորդագրության, մանրամասն քննարկվել է սիրիական հիմնախնդիրը, առաջին հերթին կապված Սիրիայի բանակի հաղթական գործողությունների հետ, որոնք ուղեկցվել են ռուսական օդուժի աջակցությամբ: Համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ահաբեկիչներին դուրս վռնդել պատմական Պալմիրայից: Նշվում է, որ տեղի է ունեցել իսկապես շրջադարձային իրադարձություն, նաև Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակներում:



