Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչի՞ է ընդունակ կնոջ «6-րդ զգայարանը»

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է․

Ասում են՝ կինը, ի տարբերություն տղամարդու, ունի «6-րդ զգայարան»: Սա պատկերավոր խոսք չէ, ոչ էլ կնոջ գերզգայունությունը փառաբանելու միջոց: 

1978թ. մարդաբաններն արեցին հետևյալ գիտափորձը, որի նպատակն էր հասկանալ կնոջ՝ առանց ձայնի, միայն դիմախաղի (միմիկայի) օգնությամբ տեղեկույթը ընկալելու կարողությունը:
Ծննդատանը նկարահանեցին մոտ 10 վայրկյան տևողությամբ լացող երեխաների տեսապատկերներ: Այնուհետև խնդրեցին մայրերին դիտել այդ կարճ պատկերները՝ անջատված ձայնով: Մայրերն ինֆորմացիան պետք է ստանային միայն տեսողաբար:

Եվ ի՞նչ… մայրերը հիմնականում կարողացան համր պատկերների միջոցով որոշել երեխաների հույզերն ու լացի պատճառները: Սոված են արդյոք, թե՞ ցավեր ունեն, կամ էլ գուցե դիսկոմֆորտի մեջ են ու թրջել են իրենց տակը, հոգնած են, թե՞ մրսում են և այլն:
Այս ամենը կանայք գրեթե անսխալ որոշում էին: Նույն պատկերները նույնպես համր վիճակում ցուցադրեցին տղամարդկանց: Հայրերի միայն 10 %-ը մի կերպ կարողացավ նշել մեկ-երկու պատճառ, որ անհանգստացնում է երեխային: Այն էլ հենց այնպես, կռահելու կարգով: Տղամարդկանցից մի քանիսն էլ հայտնագործություն անելու պես ուրախ բացականչեցին. «Երեխան մո՛րն է ուզում…»:

Նույն գիտափորձն արվեց ավագ սերնդի ներկայացուցիչների հետ՝ տարիքային գործոնը հասկանալու համար: Նույն պատկերները դիտողները տատիկներն ու պապիկներն էին: Մայրերի նմանությամբ տատիկները մեծ վարպետությամբ կռահում էին, թե ինչ ինչոց է: Այն դեպքում, երբ պապիկներից շատերը դժվարությամբ էին ճանաչում նույնիսկ սեփական թոռնիկներին:

Խոսենք մի ուշագրավ իրողության մասին ևս, որը կրկին հաստատում է կնոջ գերզգայուն որակները:
Եթե սենյակում հավաքվել է 50 զույգ, կինը կարող է մոտ 10 րոպեի ընթացքում որոշել, թե ինչպիսին է այդ զույգերից յուրաքանչյուրի փոխհարաբերությունը: Եթե կինը մտնում է սենյակ, նրա էքստրասենսորային հատկությունները թույլ են տալիս ակնթարթորեն որոշել, թե զույգերից որոնք են ապրում լիակատար համերաշխության մեջ, իսկ որոնք՝ ոչ:
Այստեղ կինն արագ կռահում է, թե ով ում հետ է ձգտում մտերմանալ, սենյակի որ հատվածում են կանգնած իր հակառակորդները կամ, հակառակը, բարեկամաբար տրամադրվածները:

Իսկ երբ նույն սենյակ է մտնում տղամարդը, ինչպես դա արձանագրել են տեսախցիկները, ապա առաջինը նա աչքերով «նկարահանում է» ողջ տարածքը և արձանագրում սենյակի մուտքն ու ելքը: Տղամարդու՝ զինվորի ու որսորդի մտածողությունը գնաատում է հնարավոր վտանգները և նահանջի ելքերը: Այնուհետև նա մարդկանց մեջ փնտրում է ծանոթ դեմքեր և հնարավոր թշնամիների կերպարներ, և վերջում տղամարդու տարածական ուղեղը գնահատում է ընդանուր իրավիճակը և աշխարհագրությունը: Ավելին՝ նրա բանական և ռացիոնալ ուղեղը նկատում է ճաքած ապակին, այրված լամպը, պոկված պաստառը և այլն:
Իսկ կինն այդ ընթացքում հասցնում է հայացքով նկարել բոլորի դեմքերը և որոշել, թե ով ով է, ինչն ինչ է, ներկաներից ով ինչպես է իրեն զգում և ինչու:
Եվ այս ամենը կինը կարողանում շնորհիվ իր «վեցերորդ զգայարանի»:

 
Ռուբլին և դոլրան էժանացել են. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 27-ի դրությամբ Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նորանշանակ նահանգապետը քննարկել են հարաբերությունների խորացման հեռանկարները Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա Մաթևոսյան