Մեստրե. Եթե Նեյմարը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», չի հեռանա
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» ղեկավարությանը չի անհանգստացնում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ Նեյմարի տրանսֆերը գնելու ցանկությունը: Այս մասին հայտարարել է կատալոնական ակումբի փոխնախագահ Ժորդի Մեստրեն:
-Ակումբը շատ հանգիստ է, և կարծում եմ՝ նույնը կարելի է ասել Նեյմարի մասին: Ինքս տեսնում եմ, որ Նեյմարը մեզ մոտ գոհ է, հարմարվել է ակումբին և մրցունակ է: Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած նա առաջընթաց է գրանցել: Ես նրան այնքան երջանիկ եմ տեսնում, որ չեմ պատկերացնում տեղափոխությունը: Ֆլորենտինո Պերեսը Նեյմարի տրանսֆերը գնելու փորձեր արել է նաև նախքան նրա տեղափոխությունը: Եվ ոչ միայն Պերեսը: Ինքս միշտ ասում եմ՝ եթե ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», չի հեռանա,-Մեստրեի խոսքը մեջբերված է «El Mundo Deportivo»-ից:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է Նեյմարի տեղափոխության գործարքի համար ծախսել 190 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին առաջարկել 30-35 մլն եվրո տարեկան աշխատավարձ: