Աֆղանստանում ամերիկյան զինծառայողը երեխայի է գնդակահարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանում ԱՄՆ ավիաբազայից ոչ հեռու ամերիկացի զինծառայողը երեխայի է գնդակահարել: Այս մասին գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության ներկայացուցիչ Զաման Մամոձայային:
Նրա խոսքով, տղան, որի տարիքը պարզ չէ, գտնվել է Բագրամի ավիաբազայից ոչ հեռու, ձեռքին՝ ավտոմատ հրազենի նման մի բան: Ամերիկացի զինվորականը նշել է, որ նախազգուշացրել է տղային եւ խնդրել կանգ առնել: Տեղի բնակիչները փորձել են ավիաբազայի մոտ բողոքի ակցիա կազմակերպել, սակայն ցրվել են, երբ նրանց հաղորդել են միջադեպի մանրամասները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայացուցչությունը հետաքննություն է սկսել:
Բագրամ ավիաբազան գտնվում է Քաբուլից 40 կմ դեպի հյուսիս: Այն Աֆղանստանում ամերիկյան զինված ուժերի գլխավոր բազաներից մեկն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



