Ֆրանսիա – Ռուսաստան հանդիպմանը «Ստադ դը Ֆրանս»-ում դիպուկահարներ կհերթապահեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Ֆրանսիա – Ռուսաստան ընկերական հանդիպմանը ողջ մարզադաշտի հարևանությամբ դիպուկահարներ կհերթապահեն՝ հայտարարել է Փարիզի հասարակական կարգի պահպանության շտաբի պետի տեղակալ Լորան Սիմոնենը:
Նշենք, որ խաղը տեղի է ունենալու երեքշաբթի՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
«Դիպուկահարներ կտեղակայվեն մարզադաշտին կից, իսկ մարզադաշտում կլինեն ոստիկանության հատուկ ջոկատայիններ»,- Սիմոնենի խոսքն է փոխանցում BFMTV-ն:
Սիմոնենի խոսքով՝ հասարակական կարգի պահպանմանը հետևելու են շուրջ 400 ոստիկաններ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



