Էրդողանի աշխատակազմում տեղյակ չեն Օբամայի հետ հանդիպման չեղարկման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը տեղեկություններ չունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Էրդողանի հանդիպման չեղարկման մասին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Մենք տեղեկություններ չունենք այն մասին, որ հանդիպումը չեղարկվելու է: Երբ հստակություն լինի, մենք կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,-հայտնել են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Օբաման հրաժարվել է Թուրքիայի նախագահի հետ անձնական հանդիպումից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



