Վրաստան է ժամանում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը մարտի 29-30-ին այցով կգտնվի Վրաստանում, որտեղ հանդիպումներ կանցկացնի հանրապետության իշխանության ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Համոնդը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Համոնդը նաեւ ելույթ կունենա Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների համաժողովում, որը կազմակերպել է Նիդեռլանդների բզմակուսակցական ժողովրդավարության ինսիտուտը (NIMD), հաղորդել է Sputnik-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



