Եգիպտոսում առգրավված օդանավում ԱՄՆ նվազագույնը 10 քաղաքացի կա և 8 բրիտանացիներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական EgyptAir ավիաընկերության առևանգված ուղևորատար ինքնաթիռում 18 օտարերկրացիներ կան: Այս մասին հաղորդում է «Ալ Ռում աս-Սաբիա»-ն, որի տեղեկություններով օդանավում ԱՄՆ նվազագույնը 10 քաղաքացի կա և 8 բրիտանացիներ:
EgyptAir ավիաընկերության «Թվիթեր»-ի միկրոլոգը տեղեկացնում է, որ օդանավում 81 ուղևոր կա: Բանակցությունների արդյունքում բոլոր ուղևորները, բացառությամբ անձնակազմի անդամների և 4 օտարերկրացիների, ազատ են արձակվել:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից Կահիրե մեկնող EgyptAirավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհայտ անձանց կողմիցգրավվել է: Տեղեկությունը հաստատել է ավիաընկերության խոսնակը: Նատեղեկացրել է, որ առևանգողները պահանջել են վայրէջք կատարելԿիպրոսում: Բրիտանական BBC-ի հաղորդմամբ` ինքնաթիռն արդեն վայրէջքէ կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Ուղևորատար ինքնաթիռում գտնվող ահաբեկիչը զինված է մահապարտիգոտիով: Այս մասին հաղորդել է «Ալ-Բաբավա» լրատվական պորտալը:Ահաբեկչի ազգային պատկանելության մասին որևէ հստակ հաղորդում չկա:Ակնկալվում է, որ պետք է սկսվեն բանակցություններ առևանգողի հետ:



