Եգիպտական օդանավն առեւանգած անձը Կիպրոսում քաղաքական ապաստան է խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական օդանավն առեւանգած անձը Կիպրոսում քաղաքական ապաստան է խնդրել, հայտնում է Sky հեռուստաալիքը:
Ըստ նրա տեղեկությունների՝ Կիպրոսի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում եգիպտական օդանավն առեւանգած անձը քաղաքական ապաստան է խնդրել:
«Այլ պահանջների մասին որեւէ տեղեկություն չկա»,- հայտնել է հեռուստաալիքը՝ հավելելով, որ հայտնի է միայն այն, որ А320 օդանավն առեւանգած անձը Իբրահիմ Սալահ անունով տղամարդն է:
Նշենք, որ այսօր՝ մարտի 29-ի առավոտյան, անհայտ անձինք առեւանգել են EgyptAir ավիաընկերությանը պատկանող, Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավը: Ճշտված տվյալներով, օդանավում եղել է 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Ավելի վաղ օդանավից դուրս էին թողել Եգիպտոսի բոլոր քաղաքացիներին:
Ներկայումս Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանը փակ է, որտեղ գտնվում է առեւանգված օդանավը:



