Առեւանգված եգիպտական ինքնաթիռում պայթանյութ չկա. «Ալ Արաբիա»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտական A320 ինքնաթիռում, որն առեւանգվել Է մարտի 29-ի առավոտյան եւ այժմ գտնվում Է Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, պայթանյութ չկա: Այս մասին հաղորդել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ օդանավն առեւանգած Իբրահիմ Սամահան զինված Է մահապարտի գոտիով:
Առեւանգիչի քաղաքացիության վերաբերյալ տվյալները տարբերվում են: Sky News Arabia-ն նշվում Է, որ նա եգիպտացի Է: Մինչդեռ Fileleftheros թերթը գրում Է, որ 30-ամյա Իբրահիմ Սամահան լիբիացի Է, եւ որ նա ամուսնակած Է կիպրոսցի կնոջ հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



