Երևան, 28.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զենքի կոռուպցիա Ադրբեջանում. ՊՆ պաշտոնյան Ռոգոզինի Բաքու այցից հետո անմիջապես աշխատանքից հեռացվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Բաքու կատարած անակնկալ այցից անմիջապես հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով աշխատանքից հեռացվել է ՊՆ Զենքի եւ տեխնիկայի վարչության պետ, գնդապետ Յագուբ Ահադովը, նրա կոչումն իջեցվել եւ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին  AzPolitika.info կայքին հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից: 

Ըստ կայքի` այդ փաստը թույլ է տալիս ենթադրել, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյային «հարվածելը» կապված է Ռոգոզինի Բաքու այցի եւ Ռուսաստանի հետ զենքի առեւտրում կոռուպցիայի հետ: Այդ մասին կայքին տեղեկացրած աղբյուրը նաեւ հայտնել է գնդապետ Ահադովի գործում 3,5 մլն դոլար արժողությամբ «ինչ-որ գաղտնի պայմանագրի դերակատարության» մասին` հրաժարվելով բացահայտել մանրամասները:

Գնդապետ Յագուբ Ահադովին աշխատանքից հեռացնելու, կոչումն իջեցնելու եւ ռազմական դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործ բացվելու մասին տեղեկությունները հաստատել են նաեւ այլ աղբյուրներ: Մոտ օրերին նրա ձերբակալվելու հավանականությունը խիստ բարձր է:

Հիշեցնենք, որ Դմիտրի Ռոգոզինի հետ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ու Ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության ղեկավարության Բաքու այցի հետ կապված ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնել է, որ նրանք Ադրբեջան են մեկնել զենքի գնման գծով պայմանագրերով ադրբեջանական կողմի պարտավորությունները չկատարվելու եւ գնած զենքի դիմաց վճարը չփոխանցվելու պատճառով:

Ադրբեջանական կողմը հերքել էր այդ լուրերը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ռոգոզինի գլխավորությամբ ՌԴ պատվիրակությունը Բաքու էր այցելել «Ռուսաստանի հետ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական բնագավառում   համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու համար»: Մամեդյարովը նաեւ նշել է, որ չնայած զենքի գնման հետ կապված «խնդիրներ չկան», սակայն «առկա է տեխնիկական պարամետրերի անհամապատասխանություն»:

«Գլխավորն այն է, որպեսզի գնված զենքը լինի կոնդիցիոն: Հարցը նրանում է, որ անհրաժեշտ է գնված որոշ զենքերի տեսակների տեխնիկական պարամետրերի կարգավորումներ կատարել», -ասել է Մամեդյարովը` հավելելով, որ «Ռոգոզինը խոստացել է այդ խնդիրը լուծել ամենակարճ ժամանակում»:

Ադրբեջանի ՊՆ-ը գնդապետ Յագուբ Ահադովին աշխատանքից հեռացնելու հետ կապված կայքի հարցումներին չի պատասխանել:

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»