Բրյուսելում պայթյուն կազմակերպած ահաբեկիչը ներկայացել է որպես «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի մետրոյում պայթյուն կազմակերպած ահաբեկիչ Խալիդ Բաքրաուին կեղծ փաստաթղթերով ներկայացել Է որպես Իտալիայի «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ՝ մարոկոյացի Իբրահիմ Մաառուֆի: Այս մասին հայտնել Է իտալական La Gazzetta dello Sport հրատարակությունը:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահապարտ-ահաբեկիչը կեղծ փաստաթղթերն օգտագործել Է, որպեսզի բնակարան վարձի մետրյի կայարանի մոտ, որտեղ մարտի 22-ին ահաբեկչական գործողություն կատարվեց: Մաառուֆին «Ինտերի» կազմում հանդես Է եկել 2006-ից մինչեւ 2009 թվականը:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուններ որոտացին Բրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում, իսկ մեկ ժամ անց՝ եւս մեկ պայթյուն եվրաթաղամասում՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Ոստիկանությունը գտել Է մնացորդները եւ նույնականացրել այդ պայթյունները կատարած երեք մահապարտների ինքնությունը: Նրանք բոլորը բրյուսելյան ահաբեկչական խմբի անդամներ են, խումբ, որը կապված Է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Վերջին տվյալներով՝ պայթյունների հետեւանքով զոհվել Է 35 մարդ՝ չհաշված մահապար տներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



