ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:
«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում Է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել Է նա:
Սակրավորները պետք Է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:
Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել Է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել Է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



