Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են Քերիի պայուսակի պարունակության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊայուսակում, որն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ինքն Էր տանում Մոսվա կատարած այցի ընթացքում, եղել են բանակցությունների փաստաթղթեր, պատմել Է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբովը: Մարտի 29-ին այս մասին հայտնել Է «Ինտերֆաքսը»:
«Դրանում եղել են պարզապես Լավրովի եւ Պուտինի հետ բանակցությունների փաստաթղթերը»,- ասել Է Ռյաբովը:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ջոն Քերիի հանդիպումը կայացել Է մարտի 24-ին: Կրեմլում ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ զրույցի սկզբում Պուտինն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ինքնաթիռից ինքն Էր տանում իր ճամպրուկը, եւ կատակով ենթադրել Է, որ նա իր հետ փող Է բերել Ռուսաստանի հետ սակարկելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



