Բրյուսելում հարյուրավոր արաբներ SMS-եր են ստացել՝ «արեւմտականների դեմ պայքարելու» հորդորով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի Մոլենբեկի կոմունայում բնակվող հարյուրավոր երիտասարդ արաբներ SMS-հաղորդագրություններ են ստացել՝ «արեւմտականների դեմ պայքարելու» կոչով: Այս մասին հայտնել Է EUobserver տեղական Էլեկտրոնային պորտալը:
Հրատարակությունը գրում Է, որ «հարյուրավոր երիտասարդ տղամարդիկ Մոլենբեկից՝ Բրյուսելի այն շրջանից, որտեղ բնակվում են առավելապես արաբներ, հանգստյան օրերին SMS-հաղորդագրություններ են ստացել, որոնք նրանց հորդորում են «պայքարել արեւմտականների դեմ»: Պորտալը նշում Է, որ հաղորդագրությունները եկել են «անհայտ կանխավճարված հեռախոսահամարից»:
Մոլենբեկը համարվում Է Բրյուսելի ամենախնդրահարույց կոմունան, որի շատ բնակիչներ Մարոկոյից սերածներ են: Դրա հետ են կապված շատ ահաբեկիչների անուններ, մասնավորապես, այնտեղ են ապրել նաեւ այն յոթ ահաբեկիչներից երեքը, որոնք 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ Էին կազմակերպել Փարիզում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



