Թուրքիայից Եվրամիություն միգրացիոն հոսքը կտրուկ կրճատվել Է. ԵՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի տարածքով Եվրամիություն փախստականների հոսքը կտրուկ կրճատվել Է: Մարտի 29-ին այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Նատաշա Բերտոն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Թուրքիայից Հունաստան միգրացիոն հոսքի կտրուկ կրճատումը հուսադրում Է: Անցյալ շաբաթ ժամանել Է հազարից պակաս մարդ, մինչդեռ նախորդ շաբաթներին միջին հաշվով օրական երկու հազար փախստական Էր ժամանում»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ն եւ Թուրքիան աշխատում են այն համաձայնագրի իրագործման վրա, որն ընդունվել Է մարտի 17 – 18-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում: «Անօրինական միգրանտների վերադարձումը Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակներում շարունակվում Է, 76 անօրինական միգրանտներ են վերադարձվել մարտի 24-ին, 71-ը՝ մարտի 25-ին: Այդ գործընթացը շարունակվում Է»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



