Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակությունը քննարկել են ՀՀ հարկային համակարգի խնդիրներն ու համագործակցության ծրագրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Հայաստանի հարկային համակարգի շարունակական բարելավման գործընթացում ԱՄՀ աջակցությունը` ՊԵԿ նախագահն անդրադարձել է ոլորտի օրակարգա յին խնդիրներին` ներկայացնելով դրանց լուծմանն ուղղված կոմիտեի քաղաքականությունը, որի արդյունքները հնարավոր կլինի արձանագրել առաջիկայում. «Չհարկվող շրջանառության դեմ պայքարում իրական քայլեր ենք նախաձեռնելու` խթանելով հարկային դաշտում հավասարության սկզբունքների պահպանումը և առանձնացնելով իրական ՓՄՁ-ները խոշոր բիզնեսից: Վերջինը լինելու է դիտակետում` միաժամանակ օրինապահ տնտեսվարողներին հնարավորություն ընձեռելով գործունեություն իրականացնել առավել հարմարավետ բիզնես միջավայրում»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  խոսելով մտահոգիչ գործոններից, որոնք կարող են բացասաբար ազդել 2016թ.-ի հարկային եկամուտների ցուցանիշների վրա` դիտարկվել են ներմուծումների ծավալի կրճատումը, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային գների անկումը, առևտրատնտեսական գործընկեր երկրներում ընթացող զարգացումները և օրենսդրության փոփոխությամբ հարկային արտոնությունների շնորհումը: Վերջինները, միտված լինելով տնտեսական ակտիվության աճի ապահովմանը, սկզբնակա շրջանում հանգեցնում են պետական եկամուտների էական նվազման: Այդուհանդերձ, Հովհաննես Հովսեփյանի հավաստիացմամբ, ՊԵԿ-ը ձգտելու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով Հայաստանում ևս միջազգային առաջավոր փորձին համարժեք ցուցանիշներ գրանցել:

Ողջունելով ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը` Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեին ոլորտային զարգացման ծրագրերի աջակցման հարցում սերտորեն համագործակցելու պատրաստակամություն է հայտնել` հուսալով, որ ինչպես հարկային նոր օրենսգրքի, այնպես էլ համակարգի կայունությանն ու զարգացմանը նպաստող այլ ծրագրերի վերաբերյալ ԱՄՀ թիմի դիտարկումներն արժեքավոր ու կիրառելի կլինեն, իսկ կառույցների միջև համագործակցությունը` կառուցողական:

 

 

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու