Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը. Ռոլանդ Գասպարյանի կինն՝ իր եւ ամուսնու հարաբերությունների մասին

ԼԱՅՖ

Կանանց տոների մեկամսյակի, նվերների ու անակնկալների, ինչպես եւ ինքնաբավ կին լինելու մասին Life.panorama.am-ը խոսել է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի կնոջ՝ «Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանի հետ:

Մեզ հետ զրույցը Գոհարը նախ շնորհավորեց բոլոր կանանց տոնական մեկամսյակի կապակցությամբ, ապա պատմեց իրենց տանն անցնող մեկամսյակից.

«Նախ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մաղթում շատ ժպիտներ եւ գունավոր օրեր: Պետք է ասեմ, որ մեր փոքրիկ ընտանիքում սիրում ենք նշել անխտիր բոլոր տոները, իսկ կանանց մեկամսյակը բացառություն չէ: Ռոլանդը մի հետաքրքիր սովորություն ունի՝ կապ չունի, թե ինչ տոն է, նա սիրում է նվերները մատուցել ուղիղ կեսգիշերին, երբ օրը փոխվում է»,- նշեց Գայանեն ու թեմայի շուրջ պատմեց բոլորովին վերջերս  ամուսնու մատուցած անակնկալի մասին.

«Այն, որ Ռոլանդը սիրում է անակնկալներ ու նվերներ մատուցել, վաղուց գիտեմ, բայց երբեմն նա գերազանցում է իմ պատկերացումները: Օրինակ սիրահարների տոնին կրկին ուղիղ կեսգիշերին իր ուրախ դեմքով նա տուն եկավ եւ անակնկալ կերպով հանձնեց մեր ճանապարհորդության տոմսերը, որին բացարձակ չէի սպասում»:

Գայանեն չգիտի ամուսնուն ռոմանտիկ մարդ համարի, թե չէ, բայց մի բան հաստատ է.

«Թե որքանով դա ռոմանտիկ տեսակի հետ կապ ունի, չգիտեմ, բայց որ նա սիրում է անպատճառ նվերներ  ու ծաղիկներ ինձ մատուցել, դա հաստատ է»:

Ի դեպ, Գայանեն այն կանանցից չէ, ով հուշում է ամուսնուն, թե ինչ նվերներ ստանա.

«Նվերների առումով աշխատում եմ ամուսնուս շատ չմիջամտել, քանի որ նա ինձ շատ լավ է ճանաչում ու գիտի, թե այդ պահին ինձ ինչ է հարկավոր, կամ թե ինչ կուզենայի ունենալ: Միշտ հիացել եմ Ռոլանդի ճաշակով, նրան շատ եմ վստահում»,- նկատեց պարուհին:

Գայանեի համար կնոջ կատարյալ կարգավիճակը մայրանալն է.

«Երբ կինը մայր է դառնում, նա իսկապես կատարյալ է դառնում, հենց այդ ժամանակ էլ ընտանիքը դառնում է լիարժեք, այդ թվում կինն էլ այդ ժամանակ է իրեն լիարժեք կին զգում. Մեր ընտանիքում դեռեւս սպասում ենք այդ լիարժեքությանը, հուսամ Աստված շուտով մեզ էլ կպարգեւի այդ երջանկությունը»,- նշեց նա:

Չնայած նրան, որ Գայանեն ու Ռոլանդը համարվում են հայտնի ժամանակակից զույգերից մեկը, միեւնույն է, Գայանեի համար շատ կարեւոր է պահպանել հայ կնոջ կերպարը, իսկ հայ կնոջ վերաբերյալ իր պատկերացումները կոնկրետ են.

«Իմ պատկերացումների հայ կինը պետք է լինի առաքինի, հոգատար ու նվիրված իր ընտանիքին: Իրականում այս երեք հատկանիշների մեջ ներառված են շատ կարեւոր մանրուքներ, որոնցով հայ կինը մշտապես տարբերվել եւ իր կայուն տեղն է ունեցել»,- նշեց նա:

Գայանե Գովհաննիսյանը մեզ հետ զրույցում անկեղծորեն պատմեց իր թուլությունների եւ առավելությունների մասին.

«Չգիտեմ՝ որքանով է դա մարդկանց համար թուլություն դիտարկվում, բայց ես շատ հուզվող մարդ եմ, կարող եմ մի փոքր բանից անմիջապես հուզվել, ուզում եմ ամեն կերպ օգտակար դառնալ տվյալ իրավիճակում, կամ տվյալ մարդու համար, իսկ այ առավելություններիս մասին դժվար է խոսել, չեմ կարող ինքս իմ մասին խոսել ու պարծենալ ինձնով»,- անկեղծորեն պատմեց Գայանեն:

Նա չթաքցրեց նաեւ, որ չափավոր կամակոր ու խորամանկ է.

«Կարծում եմ յուրաքանչյուր կին պետք է չափավոր կամակոր ու խորամանկ լինի, քանի որ դա կնոջը բնորոշ հատկանիշներ են»:

Մշտապես խնամված տեսքով հանդես եկող պարուհին շեշտեց նաեւ, որ գեղեցկությունը ունի շատ ավելի կարեւոր գաղտնիք, քան շպարն ու դիետաները.

«Կնոջ խնամված լինելը կախված չէ շպարից, գլխավորը անգամ տանը լինել խնամված ու կոկիկ: Իսկ այ կատարյալ գեղեցկության համար գլխավորը սերն է թե տղամարդուդ նկատմամբ, թե աշխատանքիդ, դրանք կնոջը առանձնահատուկ ոգեւորություն ու հմայք են հաղորդում»,- նշեց նա:

Իսկ վերջում Գայանեն կիսվեց իր ներդաշնակի ընտանիքի օրինակով.

«Ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու համար նախ հարկավոր է երկկողմանի հարգանք եւ վստահություն: Միայն կինը, կամ միայն տղամարդը չի կարող պահել այդ ներդաշնակությունը: Ժամանակի ընթացքում զույգերը կամ հասնում են դրան կամ չի ստացվում. Մեր զույգի միջեւ ամեն բան փոխադարձ է»,- ավարտեց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Սպասվում է առանց տեղումների եղանակ Փլուզման վտանգի պատճառով Կորեայի ձորի ճանապարհահատվածը փակ է ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով