Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Դանիային
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության որակավորման փուլի շրջանակներում սեփական հարկի տակ պարտվեց Դանիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
Թիմերն ընդմիջման էին գնացել 1:2 հաշվով: Երկրորդ խաղակեսն էլ հիմնականում անցավ Դանիայի հավաքականի առավելությամբ: Թեև դանիացնիներն ակտիվ գրոհումբ էին ողջ խաղակեսի ընթացքում, սակայն նրանց գոլ խփել հաջողվեց միայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում: Ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Հակոբ Հակոգյանը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Այս պարտությունից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ ակտիվում ունենալով ընդամենը մեկ միավոր: Դանիայի հավաքականը վաստակել է 16 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: