Անվտանգության խնդիրների պատճառով Ռոհանին հետաձգել է այցն Ավստրիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոհանին անժամկետ հետաձգել է Ավստրիա կատարելիք երկօրյա այցն` անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Ռոհանին պետք է Ավստրիա մեկներ մարտի 29-ի երեկոյան: Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի հետաձգման պատճառները կոնկրետ հայտնի չեն, սակայն կապված են անվտանգության հետ: Նա ընդգծել է, որ Ռոուհանին նախատեսել էր Ավստրիա այցից հետո մեկնել Բաղդադ, սակայն այդ ուղևորությունը ևս հետաձգվել է:
Ֆիշերն իր պաշտոնական ուղերձում ափսոսանք է հայտնել Իրանի նախագահի այդ քայլի կապակցությամբ և ընդգծել, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է ընդունի անվտանգության հետ կապված որոշումներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



