ԱՄՆ-ն Թուրքիայի հարավային շրջաններից դուրս է բերում պաշտոնյաների ընտանիքների անդամներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը որոշում են ընդունել Թուրքիայի հարավային շրջաններից դուրս բերել իրենց աշխատակիցների ընտանիքների անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը, որոշումը կապված է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հետ:
Մասնավորապես որոշումը վերաբերում է Ադանայում ԱՄՆ հյուրպատոսության, «Ինջիրլիկ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում ԱՄՆ պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Միաժամանակ շեշտվում է, որ այս որոշումը նշյալ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների այցելության արգելք չէ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



