Պետդումայի վավերացմանն Է ներկայացվում գազի եւ ալմաստների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի փոփոխությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ կառավարությունը որոշել Է Պետդումայի վավերացմանը ներկայացնել բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ալմաստների մատկարարումների ոլորտում համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված համաձայնագրում կատարված փոփոխությունները: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ նախարարների կաբինետի կայքում:
Նախատեսվում Է համաձայնագրի կարգավորման ոլորտից բացառել չմշակված բնական ալմաստները՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ: Նաեւ ամրագրվում Է այն նավթամթերքների ցանկը, որոնք Ռուսաստանից Հայաստանին մատակարարվում են առանց արտահանման մաքսերի գանձման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



