Ասիական զարգացման բանկը Ադրբեջանի ՀՆԱ-ի նվազում է կանխատեսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱսիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ադրբեջանում 2016 թվականին ՀՆԱ-ի 1 տոկոս նվազում է կանխատեսում:
Այս մասին նշվում է ԱԶԲ-ի կողմից հրապարակված կանխատեսումներում:
Բանկի կանխատեսումներով` Ադրբեջանում 2016 թվականին բարձր արժեզրկումը բնակչության իրական եկամուտների նվազում կպայմանավորի:
Բանկի վերլուծաբանները գտնում են, որ 2016 թվականին տնտեսական ակտիվության թուլացումը կարող է հարաբերականորեն կանխել միայն սոցիալական ծախսերի բարձր մակարդակը:
Ըստ բանկի` նավթարդյունահանման ծավալների կրճատումը կբերի արդյունաբերական արտադրության ծավալի նվազման Ադրբեջանում:
Բանկը նաեւ նշել է, որ եթե 2017 թվականին նավթի համաշխարհային գները թանկանան, ապա հնարավոր է` Ադրբեջանի ՀՆԱ-ն 1 տոկոս աճ ունենա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



