Էբոլան այլեւս միջազգային սպառնալիք չի ներկայացնում. ԱՀԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երկրներին կոչ Է արել վերացնել Գվինեայի, Լիբերիայի եւ Սիեռա Լեոնեի հետ առեւտրի եւ այդ երկրներ ուղեւորությունների բոլոր մնացած սահմանափակումները՝ առողջապահության բնագավառում միջազգային նշանակություն ունեցող արտակարգ դրության ռեժիմի ավարտվելու առնչությամբ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չենը համոզված Է, որ Էբոլա տենդով հիվանդանալու բոլոր մնացած դեպքերում հիվանդությանը թույլ չեն տա տարածվել:
Արտակարգ դրության ռեժիմ Էր հայտարարվել 2014 թվականի օգոստոսին, երբ օրական գրանցվում Էր հիվանդանալու ավելի քան հարյուր դեպք:
Մարգարետ Չենը հորդորել Է պահպանել զգոնությունը, որպեսզի բացառվի հիվանդության վերադարձը:
Էբոլա տենդի համաճարակը, որն Արեւմտյան Աֆրիկայում սկսվել Էր 2013 թականի վերջին, ավելի քան 11 հազար մարդու կյանք Է խլել եւ դարձել խոշորագույնը 1976 թվականին վիրուսի հայտնաբերման պահից ի վեր:



