Սիրիայում քաղաքական անցման շուրջ բանակցություններն այլընտրանք չունեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում քաղաքական անցման շուրջ բանակցությունների այլընտրանք գոյություն չունի, անհրաժեշտ Է ընդհանուր աջակցություն ցուցաբերել իրադրության կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի ջանքերին: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այլընտրանք չունի նաեւ քաղաքական անցման շուրջ բանակցային գործընթացը, որը կտանի դեպի նոր Սիրիա»,-հայտարարել Է նա Ժնեւում բարձր մակարդակի հանդիպման բացմանը, որը նվիրված Է Սիրիայից փախստականների վերաբնակեցման հարցին:
Գլխավոր քարտուղարը նշել Է, որ ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան «հնարավոր ամեն բան անում Է բանակցությունների առաջշարժման համար եւ նրան միջազգային հանրակցության միավորված աջակցությունն Է անհրաժեշտ ավելի շուտ արդյունքների հասնելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



