Վերջին ժամերին գրեթե 3 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին ժամերին շուրջ 2,8 հազար միգրանտներ են փրկվել Սիցիլիական նեղուցում, որն Իտալիան անջատում Է Հյուսիսային Աֆրիկայից: Այս մասին հայտնել Է ԱՆՍԱ գործակալությունը:
Առանձին գործողությունների մասնակցող նավերից մի քանիսն արդեն միգրանտներին հասցրել են Իտալիայի հարավային նավահանգիստներ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարեսկզբից ծովով Ապենիններ Է ժամանել 16 հազար մարդ, առավելապես Աֆրիկայի երկրներից: Առաջին երեք ամիսներին միգրացիոն հոսքը 2015 թվականի նույն ժամանակմիջոցի համեմատությամբ մեծացել Է 58 տոկոսով: Մինչ այս պահն Իտալիայում ընդունել են 108 հազար միգրանտների, այդ թվում՝ 10 հազար դեռահաս անձանց, նշված Է ներքգործնախարարության ամփոփագրում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



