Երևան, 27.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

10 գաղտնիք, թե ինչպես յուղոտ ու բշտիկներով մաշկը դարձնել առողջ ու գեղեցիկ

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

1.    Դեմքի խնամքի միջոցներից դժգոհության հիմնական պատճառները

Հիմնական պատճառներից մեկը դրանց սխալ ընտրությունն է: Յուղոտ մաշկի խնամքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները պետք է ապահովեն ցայտուն արտահայտված հակաբորբոքային ու հականեխիչ ազդեցություն՝ վերացնելով բորբոքումները  և կանխելով երկրորդային վարակների զարգացումը,  ինչպես նաև պետք է նվազեցնեն մաշկի լայնացած ծակոտիները՝ կանոնավորելով ճարպագեղձերի գործունեությունը։ Հիշե՛ք այդ մասին յուղոտ մաշկի խնամքի համար կոսմետիկ միջոցներ ընտրելիս: Միայն խնամքի միջոցների օգտագործումից մի՛ սպասեք արագ ու ակնհայտ փոփոխություններ, քանի որ խնդրահարույց մաշկի դեմ պայքարում անհրաժեշտ է ոչ միայն կիրառել համապատասխան քսուքներ, այլև անցնել մասնագիտական բուժման:

2. Շպարը մի՛ կիրառեք որպես բշտիկները թաքցնելու լավագույն տարբերակ

    Մաշկի բորբոքային երևույթները կամ բշտիկները շպարի միջոցով թաքցնելը  մեր օրերում շատ է տարածված. պատճառը հասկանալի է: Սակայն շատերը մոռանում են, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, և շպարի տևական ընթացքը նպաստում է  բորբոքային երևույթների առաջացմանը՝ հետագայում հանգեցնելով ակնեի, ինչը ժամանակին չկանխելու դեպքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ:

3.  Մի՛ սեղմեք մաշկին առաջացած բորբոքային բշտիկները

      Շատ -շատերին է ծանոթ, երբ ամենաանհարմար ժամանակ և ամենատեսանելի տեղում հանկարծ հայտնվում է մի զզվելի պզուկ։ Իսկ եթե ոչ միայն մեկը, այլև մի քանի՞սը։ Տվյալ դեպքում առանց ձգձգելու դիմե՛ք բժշկի օգնությանը և լուծե՛ք ակնեի խնդիրը, քանի որ դրա անտեսումը իսկական մղձավանջ ու հոգեբանական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ ցանկացած մարդու համար։ Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Կա նաև տարածված կարծիք, որ  ակնեն միայն դեռահասների խնդիրն է, բայց ասեմ, որ այս հիվանդությամբ տառապողների զգալի մասը տարեց մարդիկ են։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ շատ դժվար է դիմանալ անսպասելի և անհարմար տեղում առաջացած բորբոքային բշտիկներին, սակայն դրանք սեղմելուց առաջ միշտ հիշե՛ք, որ բորբոքային բշտիկները սեղմելով՝ տվյալ հատվածներում կարող եք առաջացնել վերքեր, որոնք հետագայում կվերածվեն սպիների։  Մի՛ մոռացեք այդ մասին, սակայն եթե արդեն իսկ սեղմել եք բորբոքային բշտիկները, անիջապես կիրառե՛ք ախտահանիչ միջոցներ՝ կանխելու դրանց տարածումը:

4. Ախտահանե՛ք դիմահարդարման պարագաները 

      Ժամանակ հատկացրեք դիմահարդարման համար նախատեսված վրձիններն ու բարձիկները մշտապես մաքրելուն ու ախտահանելուն, քանի որ նրանց վրա կուտակվում են բազմաթիվ մանրէներ, որոնք ժամանակի ընթացքում ևս կարող են բորբոքային բշտիկների առաջացման պատճառ դառնալ:

 5. Ժամանակի՛ն  դիմեք բժշկի օգնությանը

     Եթե տեսնում եք, որ 2 շաբաթվա ընթացքում մաշկի բորբոքային բշտիկները կրկնվում են, ապա անհապաղ դիմեք բժիշկ-կոսմետոլոգի օգնությանը: Մի՛ մոռացեք, որ ակնեն մաշկի բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ առաջանում է ճարպագեղձերի խցանում։ Իսկ կուտակված արտազատուկը` մաշկի ճարպը, աստիճանաբար վերածվում է բորբոքման՝ առաջացնելով թարախային բշտիկներ ։ Բորբոքված բշտիկները թողնում են հետքեր` քերծվածքներ, փոսիկներ, անցքեր, լայնացած ծակոտիներ, որոնք խախտում են մաշկի հարթ ծավալը։ Բշտիկային ցանի այդ հետևանքները կոչվում են պոստակնե և պահանջում են առանձին բուժում։ Հիշե՛ք՝ակնեի բուժումը սկսվում է բժիշկ-մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից, և այս հիվանդության դեմ վաղ շրջանում առավել հեշտ է պայքարել, քանի որ կարող ենք շրջանցել բոլոր անցանկալի երևույթները:

6. Մի՛ չարաշահեք կոսմետիկ միջոցների օգտագործումը 

     Յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների չարաշահումը առաջացնում է մաշկի չորություն և այրվածքներ: Եթե ինքնուրույն եք ընտրում մաշկի խնամքի համար նախատեսված այս կամ այն կոսմետիկ միջոցը, պարտադիր կարդացե՛ք բաղադրությունը, նշանակությունը, օգտագործման կանոններն ու թույլատրելի չափաբաժինը:

7. Հանգի՛ստ պահեք  նյարդերը

    Հասկանում եմ, որ ավելի հեշտ է ասել, քան անել, բայց չպետք է մոռանալ, որ սթրեսի հորմոնները նպաստում են ճարպի առաջացմանը, որն էլ խցանում է մաշկի ծակոտիները՝ հանգեցնելով բորբոքային բշտիկների: Փորձեք կառավարե՛լ նյարդերը և ավելի հանգիստ լինել առօրյայում, և ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ:

8. Պաշտպանե՛ք մաշկը

     Մի՛ մոռացեք, որ յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցներն առավել զգայուն են դարձնում մաշկը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Այդ իսկ պատճառով օգտագործեք SPF 30 և ավել արևապաշտպան քսուքներ: Նախապատվությունը տվեք ոչ կոմեդոգեն քսուքներին, որոնք չեն խցանում ծակոտիները:

9. Ցուցաբերե՛ք համալիր մոտեցում

   Շատ դեպքերում բորբոքային բշտիկների առաջացումը պայմանավորված է օրգանիզմում  կատարվող այս կամ այն խնդրով կամ հիվանդությամբ: Այդ իսկ պատճառով, եթե մաշկի վրա առաջանում են բորբոքային բշտիկներ, առաջին հերթին անհրաժեշտ է պարզել դրանց առաջացման պատճառը:

10. Ճի՛շտ սնվեք

   Կա հայտնի ասացվածք.«Ցանկանում ես փոխել մաշկիդ վիճակը, փոխի՛ր սննդակարգդ»: Կոֆեին, միս, ընկուզեղեն, շաքար, յուղոտ կամ տապակած ուտեստներ, սոյա, համեմունքներ, կծու և շատ այլ սննդամթերքներ կամ սննդային հավելումներ կարող են պատճառ դառնալ մաշկի բորբոքային բշտիկների առաջացմանը: Ձեր մաշկը շնորհակալ կլինի ձեզ, եթե շատ օգտագործեք ծովամթերք, մրգեր, բանջարեղեն, ձվի սպիտակուց, հավի կրծքամիս, կանաչեղեն՝ չմոռանալով նաև ջրի մասին: Ի դեպ,այս մթերքներն օգտակար են ոչ միայն մաշկին, այլև ողջ օրգանիզմին: Հիշե՛ք, որքան ճիշտ է սնվում մարդը, այնքան նրա մաշկը առողջ է ու գեղեցիկ:

ԵՄ առաջնորդները չեն կարողացել համաձայնության գալ հաջորդ յոթամյա բյուջեի շուրջ Իտալիայում հայկական թոնիր է հայտնաբերվել․ հնագետները նոր բացահայտումներ են արելՀայաստանն ու Վրաստանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության ընդլայնումըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում նոյեմբերի 27/30-ինՄեքսիկայի նախագահը չի բացառել SpaceX-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը հրթիռի բեկորների անկման պատճառովՀայաստանի հավաքականի նախկին ավագը հայտնել է, թե ում է աջակցում ՀՖՖ նախագահի ընտրություններումՄամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «BMW X6»-ը, «BMW 640I»-ն և «Toyota Prado»-ն․ վերջինը բшխվել է շենքի պատին. կան վիրшվորներՍև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համարԱրարատ Միրզոյան, հիմա ասում եմ, մեռնենք էլ, ալիևյան սահմանադրությունը Հայաստանում չի’ ընդունվելու․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևյան սահմանադրության դեմ պայքարող մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը պետականությունն ու իր ազատությունը սակարկման առարկա չի’ դարձնելու. Վրույր ԱյվազյանՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՓաշինյանը պատռում է Հայաստանի ծննդյան վկայականն Ալիևի հրահանգով. Հարություն Հարությունյան36-ամյա զինված տղամարդը 22-ամյա հարսնացուին պահել է փակի տակ․ նա ձերբակալվել էՀայաստանի պատանի ձյուդոիստները կմեկնեն Ռիո դե ԺանեյրոԴա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասինՀայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբՆոր սահմանադրությունը հանրության մեծ մասն ընկալում է որպես թշնամական երկրի պարտադրանք. Ավետիք Չալաբյան⁩Խաղաղութունը Սահմանադրություն փոխելով չի հաստատվում. սա Ալիևին արվող հերթական զիջումն է. Հարություն ՄնացականյանՄեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնըԲանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձելՀաստատվել է 2027/28 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԱյսօր տեղի ունեցավ Շաքիի դեպքով առաջին դատական նիստըՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ալիևի հրահանգով գրված սահմանադրությանը կողմ քվեարկելու դեպքում մենք կդավաճանենք մեր հայրենիքը, կնմանվենք ՔՊ-ին. Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. hetq.am Չինաստանը ԱՄՆ-ի մաքսատուրքերը որակել է որպես միջազգային տնտեսական կարգի խաթարում Նոյեմբերի 27-ից Աղասի Խանջյան 7 հասցեի կանգառի կետը կտեղափոխվի Աղասի Խանջյան 9 հասցե. Երևանի քաղաքապետարան Այսօր Ալիկ Ալեքսանյանի դեմ բացված ապօրինի գործով դատական նիստն է տեղի ունեցել. տեսանյութԹրամփը Գոհաբանության օրվա կապակցությամբ ներում է շնորհել երկու հնդկահավի Անի Ավետիսյանը ի վիճակի չէ մասնակցել ադրբեջանցի զինվորի դատական նիստին. դեմ է, որ երեխաներն էլ մասնակցեն Շարունակում ենք հանդիպել բնակիչների հետ` ներկայացնելով գալիք հինգ տարիների ծրագիրը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը ՔՊ-ն Ալիևին պարտված իշխանություն է. Հայաստանին պարտադրվող Սահմանադրությունն այդ պարտության հետևանքն է. Հայկ ՖարմանյանՄեր երկրի տնտեսության կայուն հենքերից է ատոմակայանը, որը փակելն անթույլատրելի է. Արմեն ՄանվելյանԵրևանում Ամանորի տոնական ձևավորման կապակցությամբ ժամանակավորապես կդադարեցվի փոխադրամիջոցների երթևեկությունը Ռուսաստանը և Ուկրաինան աշխատում են ռազմագերիների փոխանակման ցուցակների կազմման ուղղությամբ. Պեսկով Իշխանությունների կամքով քաղաքական համակարգերը մեր երկրում գնալով վերանում են. Մենուա ՍողոմոնյանՌԴ նախագահը դեռևս որոշում չի կայացրել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել են 5 մեքենա․ մեքենաներից մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակվել են զինվnրականների մարմիններով Ucom-ում հյուրընկալվել են FAST-ի «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակիցները Նախատեսվում է ներդնել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման երկաստիճան համակարգ Առևտրի կենտրոններից մեկում 41-ամյա տղամարդ է ինքնասպան եղել Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ի ֆավորիտների վարկանիշը լիգայի փուլի 5-րդ տուրի խաղերից հետո Որքան պետք է հակահայ լինես, որ այլ երկրի հրահանգով Հայաստանում Սահմանադրություն փոխես ու հրաժարվես հայ ժողովուրդ եզրույթից. Լենա ՄաթևոսյանՆիկոլ Փաշինյանն առաջին հայն է, որը փորձում է Ալիևի հրահանգով հայ ժողովրդին սահմանադրություն պարտադրել. Իրինա ՅոլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ուսուցիչների ժամանակը չի գնահատվում, և ստեղծում են հավելյալ արհեստական նոր խնդիրներ. Աննա ԿոստանյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը