Ոչ թե գազի գինը կիջեցվի, այլ ռուսական ռուբլով կվճարվի.«Հրապարակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում, որ Հայաստանի համար գազի գնի իջեցման բոլորովին այլ տարբերակ կիրառվի՝ ոչ թե գինն իջեցվի, այլ ռուսական ռուբլով վճարվի։ «Ռուբլին կայունանում է, և վերահաշվարկների արդյունքում հայկական կողմը կշահի բոլոր առումներով։ Ի դեպ, Դմիտրի Մեդվեդևի մեկ օր շուտ Հայաստան այցը ևս Սերժ Սարգսյան-Պուտին պայմանավորվածության արդյունքում է կայացել, վերջին հանդիպմանը Ս. Սարգսյանը Պուտինին ասել է՝ ձգձգվում է Դմիտրի Անատոլևիչի այցը, Պուտինն արձագանքել է՝ կգա, ու հենց հաջորդ օրը ռուսական կողմը՝ կառավարությունը, հաղորդագրություն տարածեց, որ Մեդվեդևն ապրիլի 7-ին կմեկնի Հայաստան»,– տեղեկացրեց մեր աղբյուրը։ Ի դեպ, հայկական կողմը փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում ռուբլով վճարման հնարավորությանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։