Ջոնի Դեփի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի կինոփառատոնում
ՄՇԱԿՈՒՅԹՎենետիկի կինոփառատոնի ընթացքում առաջին անգամ կներկայացվի գանգսթեր Ջեյմս «Ուայթ» Բալգերի մասին «Սև պատարագ» («Black Mass») կինոնկարը: Ինչպես տեղեկացնում է deadline.com-ը, կինոնկարում խաղում է Ջոնի Դեփը:
Ֆիլմի հիմքում ԱՄՆ-ի Հետաքնությունների դաշնային գործակալության գործակալի և իռլանդացի գանգստերի միավորումն է, որոնք միասին փորձում են ոչնչացնել իտալական ավազակախումբը:
Սքոթ Քուփերի ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Բենեդիկտ Քամբերբեթչը, Ջեսի Փլեմոնսը, Դաքոթա Ջոնսոնը: Ֆիլմը կցուցադրվի մրցութային ծրագրից դուրս՝ սեպտեմբերի 4-ին: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 2-12-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



