Ռուս զինվորականներն առաջին անգամ մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս զինվորականները Սիրիայում ծավալված հակամարտության ընթացքում առաջին մարդասիրական օգնությունն են հասցրել Հալեպի նահանգ, այն ներառում Է շուրջ չորս տոննա սննդամթերք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: Ռուսաստանի մարդասիրական բեռը Հալեպից հարավ ընկած փոխաբեռնման կետ Է հասցվել օդով՝ երեք ուղղաթիռային թռիչքներով:
Այնուհետեւ մարդասիրական օգնությունը բեռնատար փոխադրամիջոցներով տարել են Հալեպի արվարձանի Ալ Բալլաթ բնակավայր, որտեղ Էլ կատարվել Է բաշխումը: Ընդամենը տեղացի բնակիչներին բաժանվել Է շուրջ չորս տոննա մարդասիրական օգնություն՝ պահածոներ, ձավարեղենով, ալյուրով եւ բրնձով տոպրակների անհատական փաթեթներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



