Հուժկու տոռնադո է մոլեգնել Օկլահոմայի նահանգի հյուսիսում, կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀուժկու տոռնադո Է մոլեգնել ԱՄՆ-ի Օկլահոմայի նահանգի հյուսիսարեւելյան մասում: Ինչպես մարտի 30-ին հայտնել են իշխանությունների ներկայացուցիչները, տարերքի հարվածի հետեւանքով տուժել Է առնվազն ինը մարդ, սակայն այդ թիվը կարող Է աճել:
Տեղական արտակարգ ծառայությունների տվյալներով՝ տոռնադոն վնասել է մի շարք բնակելի տներ եւ այլ շինություններ, սակայն ստույգ վնասը դեռ պետք Է որոշել: Այս պահին Օկլահոմայի՝ տարերքից վնասված տարածաշրջաններում առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում շուրջ վեց հազար սպառողներ:
Ինչպես նշվում Է, տոռնադոն մասնակիորեն վնասներ Է պատճառել նահանգի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Թալսային, որտեղ անվտանգության նպատակով իշխանությունները փակել են ավտոճանապարհների մի մասը:
Վատ եղանակը վնասներ Է պատճառել նաեւ Օկլահոմայից հարավ - արեւելք ընկած Լուիզիանայի եւ Միսիսիպիի նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



