Սալահ Աբդեսլամը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը պատրաստ է «համագործակցել Ֆրանսիայի իշխանությունների հետ»: Այդ մասին մարտի 31-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Աբդեսլամի բելգիացի փաստաբանին՝ Սվեն Մարիին:
Աբդեսլամը ձերբակալվել Է մարտի 18-ին Բրյուսելի Մոլենբեկի շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Փոխհրաձգության հետեւանքով 26-ամյա ֆրանսիացին վերք Է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը: Սվեն Մարին Բելգիայում ամենահայտնի փաստաբաններից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



