Իտալիայում ձերբակալվել Է 13 սպանության մեջ կասկածվող բուժքույրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում մարտի 31-ին ձերբակալվել Է մի բուժքույր, որին կասկածում են մի շարք սպանությունների մասնակից լինելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԱՆՍԱ գործակալությանը, Պիոմբինո քաղաքի (Տոսկանայի մարզ) հիվանդանոցի բուժաշխատողը պատասխանատու Է 2014 – 2015 թվականներին 13 հիվանդների մահվան համար:
Հետաքննության տվյալներով՝ կինը տարբեր ախտորոշումներով հոսպիտալացված հիվանդներին ներարկել Է դեղային պատրաստուկներ, որոնք նրանց ոչ ոք չի նշանակել:
Սա մարդասպան-բուժքրոջ երկրորդ դեպքն Է Ապենիններում: Ամսվա սկզբին առաջնային դատական ատյանը ցմահ բանտարկության Է դատապարտել նախկին բուժքույր Դանիելա Պոջալիին, որը մեղավոր Է ճանաչվել 2014 թվականի հունվարին հիվանդ տարեց կնոջ կանխամտածված սպանության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



