Հուզումները երկարացնում են կանանց կյանքը
ԼԱՅՖԱնհանգստությունն ու տագնապի զգացողությունը երկարացնում են կանանց կյանքը: Այս մասին նշել են ամերիկյան գիտնականները՝ նշելով, սակայն, որ տղամարդկանց վրա հուզումները հակառակ ազդեցությունն են ունենում:
15 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են Ֆլորիդայի տարեցների ինտերնատներում բնակվող 1.000 կանանց եւ տղամարդկանց: Վիճակագրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր ավելի հաճախ են անհանգստացել եւ հուզվել, մյուսներից ավելի երկար են ապրել:
Ըստ Mignews-ի, տղամարդկանց շրջանում հակառակ օրինաչափությունն է: Նրանք, ովքեր հաճախ են տագնապ զգացել, ուժեղ սեռի մյուս ներկայացուցիչներից ավելի վաղ են մահացել:
Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ անհանգիստ կանայք ավելի հաճախ են դիմում բժիշկների օգնությանը եւ ավելի ուշադիր են իրենց առողջության հանդեպ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



