Չարենցի փողոցի շենքերի արգելապատնեշից մի քանի քար պոկվել և ընկել է մայթի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի Չարենցի փողոցի թիվ 44 և 42 շենքերի մոտակայքում գտնվող արգելապատնեշից մի քանի քար պոկվել և ընկել է մայթի վրա, առկա է թուլացած քարերի ընկնելու վտանգ: Այս մասին ահազանգը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ստացվել է մարտի 31-ին, ժամը 12.00-ին. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:



