Երևանում դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտակայքի դիտահորում գազի արտահոսքի հետևանքով տուժել է 6 մարդ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ բոլոր տուժածները դուրս են բերվել դիտահորից և տեղափոխվել են հիվանդանոց:
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է: «Տուժածներից մեկի առողջական վիճակը ծանր է, նա կմնա հիվանդանոցում: Մնացածներն արդեն դուրս են գրվում: Նրանցից մեկն արդեն տուն է գնացել»,- փոխանցեցին հիվանդանոցից:
Մարտի 31-ին, ժամը 12.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում գտնվող դիտահորում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



