Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 ոստիկան է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Դիարբեքիր քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի զարգացման նախարար Ջեվդեթ Յիլմազը: «Պայթյունի հետևանքով 7 ոստիկան է զոհվել, 2 մարդ վիրավորվել է: Տուժածներից 13-ը ոստիկաններ են»,- ասել է նա:
Ճշտված տվյալների համաձայն՝ ահաբեկիչները հեռահար եղանակով պայթեցրել են ինքնաշեն պայթուցիկով ավտոմեքենան, որը կայանած է եղել Դիարբեքիրի ավտոկայարանից ոչ հեռու: Պայթյունը որոտացեսլ է այն պահին, երբ ականապատ ավտոմեքենային մոտեցել է ոստիկանների տեղափոխող ծառայողական ավտոբուսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



