Բելգիայի դատարանը Սալահ Աբդեսլամին Ֆրանսիային արտահանձնելու որոշում է ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի դատարանը հավանություն է տվել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների հիմնական կասկածյալ Սալահ Աբդեսլամին արտահանձնելու Ֆրանսիայի ներկայացրած հայցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Բելգիայի և Ֆրանսիայի իշխանություններն այժմ համատեղ որոշումներ կընդունեն՝ կապված արտահանձման հետ»,- հայտնել են Բելգիայի դատախազությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալահ Աբդեսլամը ցանկանում է համագործակցել քննիչների հետ: Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելում մարտի 18-ին ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



