Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



