Ինչպիսի տեսք ունի Նիգերիայում 2 ամիս առաջ փրկված փոքրիկը
ԼԱՅՖTert.am–ը գրում է.
Նիգերիայում երկու ամիս առաջ հայտնաբերված երեխան, որին ծնողները լքել էին փողոցում` մտածելով, որ նա «կախարդված է», հումանիտար կազմակերպության աշխատակիցների խնամքի արդյունքում կազդուրվել է:
The Independent-ի հրապարակած նոր լուսանկարներում երեխան բավականաչափ կազդուրվել է մի քանի շաբաթվա խնամքի արդյունքում:
Հույս (Hope) անունով սովահար փոքրիկին ջուր տվող դանիացի աշխատակցուհու լուսանկարը համացանցում տարածվել էր հունվարի վերջին:
Փոքրիկ տղայի պատմությունն օգնել է ուշադրություն հրավիրել աֆրիկյան երեխաների աջակցության հիմնադրամի աշխատանքների շուրջ:
Աշխատակցուհին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ տղան պետք է հաջորդ շաբաթ վիրահատության ենթարկվի` բնածին խախտումն ուղղելու համար: Փոքրիկը ծնվել է թերզարգացած միզուկով:
![]()



1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



