«Կեցցե Ֆրանսիան, Կեցցե Ռուսաստանը». Իոսիֆ Կոբզոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հուլիսի 24-ին ֆրանսիական խորհրդարանական պատվիրակության և Ղրիմի դաշնային շրջանի ղեկավարների հանդիպման ժամանակ երգ է կատարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով interfax-russia.ru-ն, նա Ֆրանսիայի ազգային ժողովի անդամների համար կատարել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և ֆրանսիական ռազմական օդաչուների ընկերության մասին երգ:
«Ֆրանսիայում գործընկերներիս շրջանում շատ ընկերներ ունեմ: Ելույթներ եմ ունեցել Միրեյ Մաթյեյի, Շառլ Ազնավուրի հետ: Նրանք իմ ընկերներն են, և ոչ մի պատժամիջոց դա չի փոխի»,-նշել է Կոբզոնը:
Երգելն ավարտելուց հետո նա ֆրանսերեն բացականչել է՝ «Կեցցե Ֆրանսիան, Կեցցե Ռուսաստանը»:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



