Կրակոց Երեւանում. հրազենային վնասվածքից 20-ամյա երիտասարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնից մարտի 31-ին, 23:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի 20-ամյա բնակիչ Արթուր Գալստյանը, որը գիտակցության չգալով մահացել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ոստիկանությունից հաղորդեցին, որ դեպքի առնչությամբ նախաքննություն է տարվում:
Ըստ shamshyan.com-ի՝ մահացածին վիրավոր վիճակում հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 21-ամյա Սարգիս Ա.-ն, Արարատյան թաղամասում գտնվող «Փարոս» ռեստորանային համալիրի մոտից:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



