Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության վարչապետի՝ առաջիկայում Հայաստանի Հանրապետություն նախատեսվող պաշտոնական այցին և ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



