Մաշկը ձգող դիմակներ, որ պետք է փորձել
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Տարիքի հետ միասին մաշկին առաջանում են բծեր, կնճիռներ, մաշկը սկսում է քիչ յուղ արտադրել, դառնում է չոր և թուլացած։ Այս ամենը կանխելու կամ արդեն իսկ առաջացած տարիքային բծերն ու կնճիռները մեղմելու համար անհրաժեշտ է դիմել մաշկը ձգող դիմակների օգնությանը, որոնք պետք է կատարել շաբաթը գոնե 1 անգամ։
Մաշկը ձգող միջոցներից ամենահայտնին և արդյունավետը ձվի սպիտակուցն է։ Անհրաժեշտ է ընդամենը ձվի սպիտակուցը քսել մաշկին և պահել՝ մինչև չորանա։ Լվացվել գոլ ջրով։
Կաղամբով և մեղրով դիմակը ևս շատ արդյունավետ է մաշկը ձգելու համար։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Կաղամբի 2-3 տերևներ
• 1 թեյի գդալ մեղր
• 1 թեյի գդալ մածուն
• Նուշի կամ ձիթապտղի յուղ (չոր մաշկի դեպքում)
Կաղամբի 2-3 տերևը հարել բլենդերով, որպեսզի ստացվի համասեռ խառնուրդ։ Ավելացնել մածունն ու մեղրը, կրկին խառնել։ Այս խառնուրդը քսել մաշկին և պահել 15-20 րոպե։ Լվացվել գոլ ջրով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



