Բրյուսելի իշխանություններն արգելել են միգրանտների դեմ ակցիայի անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելի տարածաշրջանային կառավարությունն արգելել Է «Նույնականության սերունդ» (Generation Identitaire) ծայրահեղ աջ խմբավորման ցույցը, որը պլանավորված Էր ապրիլի 2-ին:
«Տարածաշրջանի տարածքում ցույցի արգելման մասին որոշումն ապրիլի 1-ին պաշտոնապես ընդունել Է (տարածաշրջանի կառավարության ղեկավար – խմբ.) պարոն (Ռուդի) Վերվորտը»,- ասված Է տարածաշրջանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս որոշումը վերաբերում Է Մոլենբեկում «օտարատյաց» միջոցառմանը, որը նախաձեռնել Է շարժումը, ինչպես նաեւ այն «հակացույցերին», որոնք այս շաբաթ հայտարարվել են սոցիալական ցանցերում, ճշտված Է փաստաթղթում:
«Մենք ատելության ոչ մի կոչ չենք հադուրժի: Այս բարդ ժամանակներում հասարակության համախմբումը եւ համատեղ գոյակցությունը պետք Է պաշտպանվեն ուժով եւ վճռականությամբ»,- Վերվորտի խոսքը մեջբերում են Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները:
Ինչպես նշվում Է, ֆրանսիական «Նունականության սերունդ» ծայրահեղ աջ շարժումն ավելի վաղ կոչ Է արել առաջիկա շաբաթ օրը Բրյուսելի Մոլենբեկի կոմունայում ցույց անցկացնել «Իսլամիստնե՛ր, կորե՛ք Եվրոպայից» կարգախոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



