ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե է ապահովել 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ:
ՊԵԿ-ը մարտին պետական բյուջե ապահովեց 81 մլրդ 348 մլն դրամ հարկային եկամուտներ, ինչը նախորդ ամսվա ցուցանիշը գերազանցում է 5 մլրդ 582 մլն դրամով` գերակատարելով ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված և լրամշակված համամասնություններով սահմանված ցուցանիշը՝ միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՊԵԿ-ից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



