«Բորուսիա»-ն Մխիթարյանին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ն մտադիր է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես» -ը՝ վկայակոչելով gianlucadimarzio.com-ը, դորտմունդյան ակումբը Մխիթարյանին առաջարկել է ավելի լավ պայմաններով պայմանագիր:
Հայազգի կիսապաշտպանի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017 թվականին: Ըստ գործող պայմանագրի՝ 27-ամյա կիսապաշտպանը տարեկան ստանում է 5,5 մլն եվրո աշխատավարձ: Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Թուրինի «Յուվենթուս»-ը և Լոնդոնի «Արսենալ»-ը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



