Հայ թենիսիստուհին դուրս մնաց մենապայքարից, սակայն դեռ կարող է հաղթել
ՍՊՈՐՏՀայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող 22-ամյա թենիստուհի Անի Ամիրաղյանը ցավալի պարտություն է կրել Անթալիայում ընթացող 10.000 դոլար մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարում: Վկայակոչելով Թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, տեղեկացնում է, որ կանանց մենապայքարի 1/32 փուլում ձեռք բերած հաղթանակից հետո հայ թենիսիստուհին ցավալի պարտություն է կրել 1/16 փուլում` 4:6, 3:6 հաշիվներով զիջելով Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիա Վասիլեւային:
Չնայած մենապայքարում կրած պարտությանը` Անի Ամիրաղյանը շարունակում է մասնակցել մրցաշարի կանանց զուգապայքարին: Իր գործընկեր Ամինատ Կուշխովայի (Ռուսաստան) հետ 22-ամյա թենիսիստուհին հայտնվել է մրցաշարի կիսաեզրափաչկում: Այստեղ Ա. Ամիրաղյան-Ա.Կուշխովա զույգին դիմակայելու է Վ. Տոմովա (Բելառուս) – Ա. Վասիլեւա (Ուկրաինա) զույգը: