Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 փաստ երեխա ունենալուց առաջ

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

1.ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ: Հաճախ թվում է՝ ամեն պահի անխնդիր կարելի է երեխա ունենալ: Իրականում պատրաստվել է պետք: Ձեզ անհրաժեշտ են հոգեկան, ֆիզիոլոգիական ու ֆինանսական հարմարավետ պայմաններ: Շատ բարդ է հղիություն անցկացնել ընտանեկան վատ մթնոլորտում. վեճեր, կռիվներ, տագնապներ՝ եթե այս ամենը մի կերպ տանելի են հիմա, ապա հղիության ժամանակ դրանք բառացիորեն արյուն են խմելու: Առողջ օրգանիզմ է պետք. ցանկալի է բժշկական նվազագույն ստուգումներ անցնել, նախապես դադարեցնել ծխելն ու ալկոհոլ օգտագործելը: Ֆինանսները պետք է հերիքեն բալանսավորված առողջ սննդի՝ մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնային քաղցրիկներ, թարմ մրգեր ու բանջարեղեն:

2.ԴԻՄԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ: Առաջին ամիսներն, առանց չափազանցնելու, դժոխք են այն մարդկանց համար, ովքեր հարմարավետ կյանքի են սովոր: Գիշեր-ցերեկ հասկացությունը վերանում է. գիշերը զարթնում եք 1-2 ժամը մեկ, իսկ ցերեկը երազում գիշերվա մասին: Հնարավոր չէ հասկանալ, թե որն է որից ավելի ծանր: Ծանոթանում եք ԿԿ-ի՝ աշխարհի ամենացավագին երևույթներից մեկի հետ: Չեք հասցնում սնվել, լոգանք ընդունել ու զուգարան գնալ: Անօգուտ է բացատրել, թե որքան բարդ են այս ամիսները, դա պետք է զգալ սեփական մաշկի վրա: Եթե դիմանաք այս ամենին, ապա կդիմանաք ամեն ինչի: Կարևորը՝ չընկնել հետծննդաբերական դեպրեսիայի թակարդը:

3.ՄԵԾ ԾԱԽՍԵՐ: Եթե նույնիսկ նախորդ երեխայից մնացած հիմնական իրերով (հագուստ, խնամքի պարագաներ, խաղալիքներ) ապահովված եք, ու ձեզ թվում է՝ պլանավորել եք բոլոր ծախսերը, ապա պետք է հիասթափեցնեմ: Ձեր ֆինանսական պլանները գրեթե երբեք չեն համընկնելու իրականության հետ: Տակդիրներ, թաց անձեռոցիկ, կերակրման ներդիրներ, մանկական յուղեր, քսուքներ, շամպուններ, «հանկարծահաս» դեղորայք, պատրաստի շիլաներ, եթե ԿԿ(կրծքով կերակրող) չեք, ապա՝ բավականին թանկարժեք ԿԽ(կաթնախառնուրդ): Այնուհետև գալիս է մանկապարտեզի ու դպրոցի հերթը, հատկապես եթե չեք վստահում պետական հաստատություններին ու մասնավորի եք դիմում: Երեխան մշտական, երբեք չդադարող, ոչ մի արդարացում չհանդուրժող ծախս է. սա չի կարելի մոռանալ:

4.ԵՐԵԽԱ VS ԿԱՐԻԵՐԱ: Չհավատաք հեքիաթներին, որ իբր կարելի է ակտիվ աշխատող մնալ, կարիերայով զբաղվել ու միաժամանակ երեխա մեծացնել մինչև մանկապարտեզ ուղարկելը: Կամ երեխան է լինելու կարիերայի հաշվին, կամ կարիերան երեխայի: Հավասարապես հասցնել ու փայլել այս երկու բնագավառներում անհնար է: Աշխատանքից չկտրվել հնարավոր է միայն տանից աշխատելու դեպքում: Դա էլ լինելու է ձեր հանգստի հաշվին. աշխատելու եք այն ժամերին, երբ երեխան քնած է: Մինչդեռ կարելի էր շունչ քաշել այդ ժամանակ: Բայց նախապատվությունը ձերն է:

5.ԴՈՒՔ ՁԵՐԸ ՉԵՔ: Դուք էլ երբեք չեք լինի առաջվանը: Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ՝ ռացիոնից, առօրյայից մինչև հետաքրքրություններ ու ժամանց, փոխվելու և հարմարեցվելու է երեխային՝ այդ մի քանի կգ-ոց հրաշքին: Փոխվելու են ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Դրանք կամ վատանալու են՝ չդիմանալով ամենօրյա սթրեսին (իզուր չէ, որ բաժանությունների մեծ մասը երեխա ունենալուց հետո է գրանցվում «զուգընկերս անճանաչելիորեն փոխվեց» պատճառաբանությամբ), կամ էլ ավելի են ամրապնդվելու՝ հանուն երեխային լավագույնս մեծացնելու: Դուք այլ վարք եք ցուցաբերելու դրսում՝ վերցնելով «ծնող» սոցիալական դերը. ամեն քայլին հաշվի եք առնելու երեխայի զգացումներն ու շահերը: Իսկ ձեր անձը, ձեր ցանկություններն ու ժամանակն այլևս ՄԻԱՅՆ ձեզ չեն պատկանելու:

Այս ամենն այն նվազագույնն է, որ արժի հաշվի առնել երեխա ունենալուց առաջ, իսկ հաջորդ գրառմամբ կանդրադառնամ երեխա ունենալու 5 բերկրանքներին:

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Հորոսկոպի 4 նշան, ում համար աշունը բախտավոր կլինիԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա